Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 14:24 06-08-2026

Երևանում ծառը կոտրվել և ընկել է դերասանուհի Հասմիկ Խոջյանի մեքենայի վրա. ահազանգ քաղաքապետարանին

Երևանում հերթական արտակարգ դեպքն է գրանցվել. ծառը կոտրվել և ընկել է դերասանուհի Հասմիկ Խոջյանի ավտոմեքենայի վրա, ինչի մասին հայտնել է ինքը՝ դերասանուհին, և հանրային ահազանգով դիմել Երևանի քաղաքապետարանին։

Հասմիկ Խոջյանը նշել է, որ մեքենային գրեթե բան չի եղել, և ամենամեծ բարեբախտությունն այն է, որ դեպքի պահին տարածքում մարդիկ չեն եղել, իսկ ինքն ու Նարեն մեքենայի մոտ չեն գտնվել, թեև հարևանը բարձրացել և նախապես զգուշացրել է առկա վտանգի մասին։

Դեպքի վայր ժամանած ԱԻՆ աշխատակիցների ֆոնին դերասանուհին բարձրացրել է նմանատիպ վտանգները վերահսկող կառույցների պատասխանատվության հարցը՝ հիշեցնելով, որ ընդամենը շաբաթներ առաջ Երևանում ծառի տապալման հետևանքով հնդիկ մոպեդավար էր տեղում մահացել, ինչը փաստում է քաղաքում առկա լուրջ ու ամենուր սպառնացող վտանգի մասին։