copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 22:28 06-08-2026

Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դարձավ 11 ամսական. դերասանուհու նոր հրապարակումը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, ով այս շրջանում լիովին զբաղված է ընտանեկան ուրախ իրադարձություններով, դստեր վերջերս տեղի ունեցած շքեղ հարսանիքից հետո նշում է ընտանեկան հերթական գեղեցիկ առիթը։

Երեկ դերասանուհու ավագ դստեր՝ Լաուրայի որդին դարձել է 11 ամսական, ինչը մեծ ուրախություն է պարգևել ամբողջ ընտանիքին։

Տոնական օրվա առթիվ Անահիտն ինստագրամյան իր էջում թոռնիկի հետ ջերմ ու հուզիչ կադրեր է հրապարակել՝ լուսանկարին կից գրելով․ «Շնորհավոր, արդեն 11 ամսական տատիկի գանձ»։