copy image url
Ներքին Արտաքին 3 ժամ առաջ - 19:42 06-08-2026

Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան. Մատվիենկո

Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան, եթե Հայաստանում շարունակվեն երրորդ երկրների պահանջով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները։

Այս մասին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Նրա խոսքով՝ եթե նման գործելակերպը շարունակվի, Մոսկվան ստիպված կլինի իր քաղաքացիներին զգուշացնել Հայաստան այցելելու հնարավոր ռիսկերի մասին և խորհուրդ տալ զերծ մնալ նման ուղևորություններից։