Ներքին Տեսանյութ 13 ժամ առաջ - 11:17 06-08-2026

Սակրավորների մասին հարցի պատասխանը պատրաստ ա, կստանաք ու կվայելեք

«Ես երեկ խնդրել էի ՔՊ խմբակցության նախագահին որպեսզի հաշվառում իրականացնի իրենց խմբակցության այն պատգամավորների, ովքեր սակրավորների խնդրին անդրադառնում էին։ Ուրախ եմ, որ դա մեծ արձագանք է ստացել և այն պատգամավորերը, ովքեր այդ թեմային չէին անդրադարձել, այսօր էլի անդրադառնում են։

Ուղղակի խնդրում եմ խմբակցության ղեկավարին՝ եթե այդ հաշվառումը տանում է, երբ ավարտվեն այդ աշխատանքերը, ինձ ամեն դեպքում տեղյակ պահեք։ Պատասխանը պատրաստ է, դուք դա կստանաք և կվայելեք»,- այսօր ԱԺ նիստի ժամանակ՝ դիմելով ՔՊ խմբակցության ղեկավարին, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։