copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 21:17 05-08-2026

Սոցցանցերում սուպերմարկետներից մեկի անունից քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության. Կիբեռոստիկանություն

Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից։

Այդ մասին հայտնում են Կիբեռոստիկանությունից:

«Կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։

Հորդորում ենք՝

չանցնել կասկածելի հղումներով,
չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը,
մինչև որևէ գործողություն կատարելը՝ ստուգել էջի իսկությունը»,- նշում են Կիբեռոստիկանությունից։