Հուլիսի 26-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վեդի քաղաքի Թումանյան փողոցում վիճաբանություն է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պարտականությունները կատարող Բաղդասարյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 23։50-ի սահմաններում, Վեդի քաղաքի Թումանյան փողոցի 3/2 շենքի բակում Արարատի մարզի բնակիչներ 39-ամյա Թորոս Պ․-ն և 39-ամյա Տիգրան Պ․-ն կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Լևոն Ն․-ի, 45-ամյա Սուրեն Վ․-ի և 21-ամյա Տիգրան Մ․-ի հետ։ Վիճաբանության ընթացքում Տիգրան Մ․-ն իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով 2 անգամ հարվածել է վիճաբանությանը միջամտած՝ Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Պ․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ Սուրեն Վ․-ն դեմքի և գլխի հատվածում ստացել է մարմնական վնասվածքներ՝ դեռևս չպարզված անձի կողմից հարվածելու հետևանքով։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: