Այսօր կայացած ԱԺ նիստի ընթացքում տեղի ունեցավ Վահագն Ալեքսանյանի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում թեկնածության քվեարկությունը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը 62 կողմ, 27 դեմ ձայներով ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ փոխնախագահ։
Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է 105 պատգամավոր-ից 98-ը, «Հայաստան» դաշինքը չի մասնակցել քվեարկությանը:
Արդյունքները հայտարարելուց հետո Վահագն Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար: