Ադրբեջանի կառավարությունը խոստովանել է, որ ակտիվ դիվանագիտական ճնշում է գործադրել Իսրայելի և նրա վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա՝ այդ երկրի խորհրդարանի՝ Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը խափանելու նպատակով։
Ինչպես հաղորդում է Asbarez-ը, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Իլհամ Ալիևի հանձնարարականով անմիջապես կապ են հաստատել իսրայելական կողմի հետ, որից հետո Իսրայելի կառավարության կողմից նախապես միաձայն հավանության արժանացած նախագիծը հանվել է օրակարգից։
Չնայած Իսրայելի նախարարների կաբինետի կողմից Ցեղասպանության ճանաչումը դիտվում էր որպես Անկարայի դեմ քայլ՝ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին, իսրայելական կողմը հաշվի է առել Բաքվի նախազգուշացումները, իսկ Քնեսեթն անցել է ամառային արձակուրդի՝ անորոշ ժամանակով հետաձգելով օրինագծի վերջնական քվեարկությունը։