copy image url
Արտաքին 9 ժամ առաջ - 11:02 05-08-2026

Պուտինը թույլատրել է չվերադարձնել Ռուսաստանը լքած օտարերկրյա ընկերությունների ակտիվները

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թույլատրել է ռուսական բիզնեսներին չվերադարձնել օտարերկրյա այն ակտիվները, որոնք հետգնման պայմանով ձեռք էին բերվել Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո ռուսական շուկան լքած արևմտյան ընկերություններից։

Ինչպես հաղորդում է Meduza-ն, նոր կարգավորմամբ ռուսական կողմն այժմ կարող է դատական կարգով վիճարկել և հրաժարվել հետգնման համաձայնագրերից, եթե նախկին սեփականատերերի առաջարկած հետգնման գինը 25%-ով ցածր է շուկայականից, կամ եթե ռուս ձեռնարկատերերն այդ ընթացքում զգալի ներդրումներ են կատարել ընկերության զարգացման մեջ։

Բացի այդ, հետգնման պայմանագրից հրաժարվելու հիմնական իրավական հիմքերից են հանդիսանալու նախկին օտարերկրյա սեփականատերերի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին հրապարակայնորեն աջակցելը կամ ՌԴ զինված ուժերի վարկաբեկմանը ուղղված հայտարարությունները։