Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 18:50 04-08-2026

Գեղանկարիչ Սերգեյ Կարապետյանը 25 տարի անց վերադարձել է Գյումրի

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գեղանկարիչ Սերգեյ Կարապետյանը 2000-ականներին հեռացավ Հայաստանից և բնակություն հաստատեց Ռուսաստանում։ Օտարության տարիներին, սակայն, շարունակեց ստեղծագործել ու զբաղվել մանկավարժությամբ։

25 տարի անց նա վերադարձել է հայրենիք՝ իր ծննդավայր Գյումրի, որտեղ մասնակցել է անհատական ցուցահանդեսի։ Ցուցահանդեսում ներկայացվել է նկարչի 12 աշխատանք։

«25 տարի Հայաստանում չեմ եղել։ Շատ բան է փոխվել, և այդ փոփոխություններն ազդում են իմ ստեղծագործությունների վրա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասել է Սերգեյ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված