copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:32 16-11-2021

Անհետ կորած կինը 45 տարի անց վերադարձել է ընտանիք

ԱՄՆ Վերմոնտ նահանգի 47-ամյա բնակչուհի Դենիս Մաքքարթին վերամիավորվել է իր կենսաբանական ընտանիքի հետ Կորեայի Հանրապետությունում՝ 45 տարի անց, երբ հարազատները կորցրել էին նրան, հաղորդում է WCAX-ը։

Մաքքարթին միշտ կարծել է, որ իրեն լքել են մանուկ հասակում, բայց պարզվել է, որ իրականում նա մոլորվել է բանուկ ու մարդաշատ փողոցային շուկայում, և այդ օրվանից նրա ընտանիքը փնտրում է նրան։ Այդ ժամանակ աղջիկը հայտնվել է մանկատանը, որտեղից նրան որդեգրել է Վերմոնտում բնակվող մի ընտանիք։

Անցած տարի ԴՆԹ թեստի միջոցով նա կարողացել է կապ հաստատել ընտանիքի հետ, իսկ սեպտեմբերին մեկնել է Կորեա, որտեղ հանդիպել է մոր, քրոջ և եղբոր հետ:

Կայքի հաղորդմամբ, նրանք այցելել են նաև հենց այն շուկա, որտեղ ժամանակին մոլորվել է Դենիսը։

«Իրոք, խորհրդանշական էր, երբ մենք ձեռք ձեռքի բռնած իմ երկվորյակ քրոջ և մայրիկիս հետ կանգնած էինք հենց այնտեղ, որտեղ ես մոլորվել էի տարիներ առաջ, և ես զգացի, որ դա իմ մայրիկին որոշ չափով հանգստություն տվեց»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր