Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 16:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են ռուսական համարանիշներով «Kia»-ն և «ՎԱԶ 21703»-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։
Վթարից հետո մեկ էլ այլ «Kia», խույս տալով վթարից, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: