Գյումրեցի գեղանկարիչ Հոբ Ղազարյանի նկարներին նայելիս առաջին հայացքից տպավորություն ես ստանում, թե դրանք մշակված կադրեր են, որը ֆիքսվել է սուր աչք ունեցող լուսանկարչի կողմից։ Երիտասարդ նկարչի կտավների հիմնական առանցքում Գյումրին է, Գյումրիի փողոցները, Հայաստանի տեսարժան վայրերը։
Հոբը նկարել է 6 տարեկան հասակից, երբ նկարչակական դպրոց չէր հաճախում։ Հուլիսի 31-ից բացվել է գյումրեցի գեղանկարիչ Հոբ Ղազարյանի անհատական ցուցահանդեսը։
«Հին ու նոր հուշեր» խորագրով ցուցահանդեսի մուտքն ազատ է, գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը մինչև օգոստոսի 8-ը կարող են «Կումայրի» արգելոց-թանգարանում կարող են ականատես լինել երիտասարդ գեղանկարչի արվեստի գործերին։ Գյումրեցի նկարիչն ասում է, որ իր համար ամենադժվարը այն ժամանակահատվածն էր, երբ ծառայության մեջ էր, չէր կարող նկարել։
«Բանակում երկու տարի նկարելու հնարավորություն չեմ ունեցել, բայց դե...ուղղակի համբերությամբ մտածում էի, որ այդ ամենը ժամանակավոր է։ Իմ կարծիքով՝ եթե արվեսագետը ունի աշխատելու իր բոլոր պայմանները, նրան ոչինչ չի խանգարի արվեստ ստեղծելու համար»,- եզրափակում է Հոբ Ղազարյանը։
Մանրամասները` տեսանյութում։