copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:24 13-04-2023

Մեզ չեն զինում, որովհետև հատուկ ծրագիր կա․ գեղանկարիչ, ազատամարտիկ Արամ Մարգարյան

«Նիկոլը շարունակում է Լևոնի ծրագիրը։ Նա իշխանության է եկել քանդելու համար։

Այն ժամանակ Շուշին հնարավոր եղավ գրավել, որովհետև Լևոնը էստեղ չէր։ Կոմոնդոսը դրա համար շատ զրկանքներ կրեց։ Չկարողացան դատել կամ այլ տարբերակով լուրջ պատիժ կիրառել, որովհետև ժողովուրդը Կոմանդոսին սիրում էր ու դա սաստեց»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց գեղանկարիչ, ազատամարտիկ Արամ Մարգարյանը։

Արամ Մարգարյանը մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին, եղել է թեժ կետերում, մասնակցել է տարածքների ազատագրմանը։ Հիմա մեծ ցավ է ապրում։ Ասում է` Լևոնը քանդեց մեր երկիրը, որովհետև գլոբալիստները ուզում են՝ ազգային պետությունները վերացնեն, իսկ հայ ազգը շատ պինդ է․

«Այդ տեսանկյունից մոտենալով՝ հասկանում ենք, որ մեր երկիրը եզակի, այսպես ասած, մոնոնացիոնալ պետություն է։ Հիմա սրանք համարյա հասել են հաջողության։ Մեզ չեն զինում ու չեն թողնում գնանք սահման, որ պահենք մեր տղերքի արյան գնով ազատագրած հողերը»։

Ազատամարտիկն ասում է, որ զինվելու խնդիրը միշտ կա։ Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմին կրկին անգամ զենք չեն տվել ու իրենց ջոկատին թույլ չեն տվել հատել Հայաստան-Արցախ սահմանը։ Մի կերպ Արցախ են հասել, տեղում կամավորագրվել են և զենք ստացել․



«Մենք մեր մեքենաներով ենք Արցախ հասել։ Մեզ զինել են Ճարտարում։ Անզեն սահման գնալը ռեալ մահ է։ Ես վերջին պատերազմներին «Հայոց արծիվներ» ջոկատի հետ եմ գնացել, բայց հայտարարում եմ, որ ջոկատը առաջինը զինվի ու սահման գնա՝ իրենց հետ եմ։

Ղեկավարությունը փուռն է տալիս մեր հայրենիքը։ Վերջերս մի մարդու հետ զրուցելուց ահավոր զայրացել եմ, ասում էր՝ մենակ Երևանը մնա, մեզ հերիք ա»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ