Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 16:37 03-08-2026

Թղթերով ամեն ինչ օրինական է, իսկ իրականում` պետության թալան. Քերոբյան

Ավետիք Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մի պահ մտածեք, որ Կոնջորյանի կինը ոչ թե 100% պետական Հայփոստ ՓԲԸ տնօրենն է, այլ HP-ի, ու 10000 դոլար աշխատավարձը նորմալ կթվա։

Բայց եկեք մի բան հիշեցնեմ` հունիսի 11֊ին 833֊Ն որոշմամբ կառավարություն կոչվածը ԲՏնախից 121մլն վերաբաշխեց ՆԳնախին` որպես «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը մատուցված փոստային ծառայությունների դիմաց որպես կանխավճար։

Թղթերով ամեն ինչ օրինական է, իսկ իրականում` պետության թալան։
Որոշման հղումը` առաջին մեկնաբանությամբ։