2026 թվականի օգոստոսի 3-ից Միացյալ Նահանգները ներդնում է վիզային գրավի մշտական ծրագիր: B-1/B-2 տեսակի զբոսաշրջային և գործարար վիզաների համար դիմելիս 50 երկրների քաղաքացիներից կարող է պահանջվել մինչև 20.000 դոլար գրավ՝ որպես վիզայի ստացման պայման: Գրավի անհրաժեշտության մասին որոշումը կայացնելու է հյուպատոսական աշխատակիցը:
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հավելելով, որ ցանկում ընդգրկված երկրներն են՝ Ալժիրը, Անգոլան, Անտիգուա և Բարբուդան, Բանգլադեշը, Բենինը, Բուտանը, Բոտսվանան, Բուրունդին, Կաբո Վերդեն, Կամբոջան, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Կոտ դ'Իվուարը, Կուբան, Ջիբութին, Դոմինիկան, Եթովպիան, Ֆիջին, Գաբոնը, Գամբիան, Վրաստանը, Գրենադան, Գվինեան, Գվինեա-Բիսաուն, Ղրղզստանը, Լեսոտոն, Մալավին, Մավրիտանիան, Մավրիկիոսը, Մոնղոլիան, Մոզամբիկը, Նամիբիան, Նեպալը, Նիկարագուան, Նիգերիան, Պապուա Նոր Գվինեան, Սան Տոմե և Պրինսիպին, Սենեգալը, Սեյշելյան Կղզիները, Տաջիկստանը, Տանզանիան, Տոգոն, Տոնգան, Թունիսը, Թուրքմենստանը, Տուվալուն, Ուգանդան, Վանուատուն, Վենեսուելան, Զամբիան և Զիմբաբվեն: