copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 19:49 31-07-2026

Մոլդովական փողոցում ապօրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

Հուլիսի 29-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թեժ գծի 119 հեռախոսահամարին քաղաքացուց ստացվել է ահազանգ՝ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 26/2 հասցեում իրականացվող ծառահատումների վերաբերյալ, հայտնում են տեսչական մարմնից։

«ԲԸՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ պարզվել է, որ նշված հասցեի հարակից տարածքում հատվել է ընդհանուր հինգ ծառ, որոնցից մեկը՝ թթենի, իսկ չորսը՝ գիհի (կենսածառ) տեսակի։ Բուսական աշխարհին պատճառված վնասը հաշվարկվել է 1.005.000 (մեկ միլիոն հինգ հազար) ՀՀ դրամ։

Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության առերևույթ հատկանիշների առկայությունը՝ տեսչական մարմինը առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված