Իրականում տարբեր ծրագրերով 25 և ավելի երկիր արտահանվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկային նախարար Գևորգ Պապոյանը, պատասխանելով հարցին՝ ո՞ր երկրներ է արտահանվում հայկական միրգ-պտուղ-բանջարեղենը:
«Մեծ հաշվով, մենք՝ որպես Կառավարություն, մեր խնդիրը լուծել ենք: Դուք, եթե հիշում եք, մամուլում հոդվածներ կային, թե ինչպես են պատկերացնում՝ ապագայում որքան թափված ծիրան է լինելու գետնին, կամ որքան թափված դեղձ է լինելու գետնին, բայց ես, որքանով գիտեմ, ծիրան չի թափվել գետնին»,- նշել է նա:
Դիտարկմանը, որ ծիրանը քիչ է եղել այս տարի, իսկ լոլիկն ու ծաղիկները չեն արտահանվել, Պապոյանն ասել է՝
«Լոլիկը չի թափվել, լոլիկը մթերվում է, հիմա վաճառվում է, արտահանվում է նաև»,- ընդգծել է Էկոնոմիկայի նախարարը: