Արայիկ Հարությունյանը հրաժեշտի խոսք ասաց ՀՀ կառավարության նիստի ընթացքում, շնորհակալություն հայտնեց գործընկներներից․ «Էս 5 տարիներին դժվար, հեշտ, ուրախալի պահեր ենք ունեցել, մեծ նախագծեր ենք իրականացրել միասին։ «Եվ ձեր աջակցության համար եմ շնորհակալ, եվ համագործակցության համար։ Իմ նոր հասցեն էլ ԱԺ-ն է, Բաղրամյան 19, պատրաստ եմ աջակցել ձեր գերատեսչություններին»,- ասաց Հարությունյանը։
Փաշինյանն էլ նկատեց, որ մի բանաձև է փաստացի ձևավորվել 2018 թվականից, որ վարչապետի աշխատակազմի բոլոր ղեկավարների հաջորդ աշխատանքը եղել է ԱԺ-ն։