Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 17:18 29-07-2026

Հայաստանն անկախ պետություն է, ոչ ոք չի կարող թելադրել՝ երբ հանրաքվե անցկացնենք. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Այլ պետությունների կողմից Հայաստանում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հնչող պահանջները շարունակում են հանրային քննարկումների թեմա մնալ։ Մասնավորապես, Թուրքիան պարբերաբար անդրադառնում է Հայաստանի Սահմանադրության և Անկախության հռչակագրի հարցին, իսկ Ռուսաստանում ևս հնչել են տեսակետներ, որ ԵԱՏՄ-ին անդամակցության կամ Եվրամիության ուղղությամբ շարժվելու հարցը պետք է որոշվի հանրաքվեով։

Այս ֆոնին Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչպես են վերաբերվում այն հանգամանքին, որ այլ պետություններ հրապարակայնորեն պահանջներ են ներկայացնում Հայաստանում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։

Հարցման մասնակիցներից մեկը նշեց, որ Հայաստանի ներքին հարցերի շուրջ որևէ այլ պետություն չի կարող պահանջներ ներկայացնել. «Իրենց ի՞նչ գործն է։ Մենք երբ ուզենք, այն ժամանակ հանրաքվե կանցկացնենք։ Կարող են պահանջել, բայց Հայաստանը անկախ պետություն է, մենք ենք որոշելու՝ անցկացնենք, թե չանցկացնենք, ոչ թե ուրիշ երկիրը»։

Մեկ այլ քաղաքացի համոզված էր, որ նման հայտարարությունների հիմքում քաղաքական շահեր են. «Պատճառը սխալ քաղաքականությունն է։ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը իրենց նպատակներն ու հետաքրքրություններն ունեն, դրա համար էլ նման պահանջներ են ներկայացնում»։

Կային նաև քաղաքացիներ, որոնք կտրուկ արձագանքեցին Թուրքիայի դիրքորոշմանը. «Իրանց ի՞նչ գործն է։ Հայաստանը իր գործերն ունի, իրենք իրենցով զբաղվեն»։

Մյուսներն ավելի զուսպ էին՝ նշելով, որ թեմային բավարար չափով տեղեկացված չեն. «Չեմ կարող ասել։ Չգիտեմ՝ ինչու են ուզում հանրաքվե։ Գուցե մտածում են, որ ինչ-որ բան սխալ է եղել, դրա համար են առաջարկում, բայց մանրամասներին չեմ տիրապետում»։

Հնչեցին նաև զգացմունքային գնահատականներ. «Թուրքիայի լեզուն պիտի կտրեն, շատ է երկարացել»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև