Բլոգեր Էլիզ Մելիքյանը հետևորդներին հայտնել է, որ ինքնազգացողության հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Նա սոցցանցերի իր էջում պատմել է, որ արդեն մի քանի օր է՝ վատառողջ է։
«Երեկվանից ինձ շատ վատ եմ զգում: Անկեղծ, չեմ էլ հասկանում՝ ինչ վիրուս է: Աչքս բորբոքվել է, ջերմություն ունեմ, փսխում եմ, փորս էլ ահավոր ցավում է: Իրոք շատ ծանր եմ տանում… 38-ից տաքությունս չի իջնում»,- գրել է նա։
Արդեն այսօր Էլիզը տեղեկացրել է, որ գտնվում է բժիշկների հսկողության տակ. «Սիրելիներս, շնորհակալ եմ ձեր անհանգստության համար: Հիմա հիվանդանոցում եմ, տարբեր հետազոտություններ եմ անցնում, որ հասկանանք՝ ինչ վիրուս է: Հնարավոր է տեղափոխվեմ ինֆեկցիոն՝ հետազոտությունները շարունակելու»,- նշել է բլոգերը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում լայնորեն քննարկվում էին լուրերն այն մասին, թե Էլիզի և իր ընտանիքի՝ շոումեն Արամ Մելիքյանի ընտանիքի հարաբերությունները լարվել են։ Համացանցում լուրեր էին շրջանառվում, որ նա տեղափոխվել է առանձին ապրելու և որոշ ժամանակ չէր շփվում հարազատների հետ։
Այնուամենայնիվ, բլոգերի վերջին հարցուպատասխանն ու հրապարակումները վկայում են, որ նրանց հարաբերություններում ամեն ինչ հարթվել է, տարաձայնությունները մնացել են հետևում, և ընտանիքում կրկին ջերմ մթնոլորտ է տիրում: