copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 21:45 28-07-2026

Ռուբիոն, Հեգսեթը և Բեսենթը մասնակցել են Թրամփի և Զելենսկու հանդիպմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և այլ պաշտոնյաներ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպումից լուսանկարներ է հրապարակել Х-ի իր էջում։

Օվալաձև աշխատասենյակում էին նաև Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը, ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Մայք Նիդհեմը և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը։