Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 օր առաջ - 11:46 28-07-2026

Ովքեր կլինեն Կոտայքի մարզում համայնքապետերը․ ինչ է սպասվում օգոստոսի 2-ին

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել՝ ինչի համար է ՄԱԿ-ին ՀՀ Ազգային ժողովը գումար փոխանցել, ինչ արդյունքներ պետք է ապահովի ծրագիրը և որքանով է հիմնավորված պետական այդ ծախսը։
ԱԺ աշխատակազմը պատասխանել է, որ.
«ՀՀ Ազգային ժողովի կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին կատարված ֆինանսական փոխանցման համար հիմք է հանդիսանում 07.05.2024 թվականի ԱԺ աշխատակազմի և ՄԱԶԾ-ի միջև կնքված ֆինանսավորման համաձայնագիրը»։
«Ժողովուրդ» օրաթերթը նաև հետաքրքրվել էր, թե արդյոք նման ծավալի պետական միջոցների հատկացման դեպքում իրականացվել է մրցակցային ընթացակարգ։
ԱԺ-ի պատասխանը մեկ նախադասություն է.
«Ծրագրի միակ իրականացնողը ՄԱԶԾ-ն է, որը միջազգային վերպետական կառույց է»։



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը։
Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը ԱԺ անդրանիկ նիստը կվարի խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը՝ ինչպես պահանջում են Սահմանադրությունն ու «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր քաղաքական թատերաբեմերից մեկը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով՝ հոկտեմբերի 25-ին ընտրություններ կանցկացվեն Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան համայնքներում, իսկ նոյեմբերին՝ Աբովյան, Նաիրի, Նոր Հաճն համայնքներում։
ՔՊ-ում դեռ շարունակվում են համապատասխան թեկնածուների որոնումներն ու ներքին քննարկումները։
Առաջիկա ամիսներին Կոտայքում սպասվում է լարված նախընտրական շրջան, որտեղ թեկնածուների ընտրությունը ՔՊ-ի համար դարձել է առաջնահերթ քաղաքական խնդիր:

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև