Հայ շախմատիստները կիսել են 1-2-րդ հորիզոնականները «Dole Open 2026» մրցաշարում
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում:
Այս մասին հայտնում են շախմատի ֆեդերացիայից։
Հայկը և Ռոբերտը մրցաշարում չեն կրել ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակել են 7.5 միավոր։