Հայտնի է դարձել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկը Աշխարհի 2028 թվականի առաջնության որակավորման հիմնական փուլում:
Ինչպես արդեն հայտնի է, մեր ընտրանին ընդգրկված է 1-ին խմբում և ուժերը կչափի Հունգարիայի ու Շվեդիայի հավաքականների հետ: Հայաստանի հավաքականը պայքարը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Հունգարիայի ընտրանուն:
Ներկայացնում ենք մեր հավաքականի հանդիպումների ամբողջական ժամանակացույցը․
20 հոկտեմբերի, 2026թ.
Հայաստան — Հունգարիա
07 նոյեմբերի, 2026թ.
Շվեդիա — Հայաստան
09 դեկտեմբերի, 2026թ.
Հայաստան — Շվեդիա
03 մարտի, 2027թ.
Հունգարիա — Հայաստան
Հիշեցնենք, որ որակավորման հիմնական փուլում ընդհանուր առմամբ հանդես է գալիս 36 թիմ, որոնք բաժանվել են 12 խմբի: