https://www.youtube.com/watch?v=JRlSk_ZXOiU
Ներքին Տեսանյութ 51 րոպե առաջ - 17:56 23-07-2026

Մի քիչ կարճ ա պետք գրել էս նախագծերի վերնագրերը․ Կառավարության անդամները չկարողացան զսպել ծիծաղը

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում զվարճալի դրվագ արձանագրվեց օրակարգի քննարկման ժամանակ։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով օրակարգային հարցերից մեկի չափազանց երկար վերնագրին, կատակով ասաց. «Օրակարգային հարցը՝ երկար անունով հարցը, որը կընթերցեմ, որ պարոն Հակոբյանը չընթերցի։ Մի քիչ կարճ ա պետք գրել, պարոն Հակոբյան, էս նախագծերի վերնագրերը»։

Խաչատրյանի հումորային դիտարկումից հետո կառավարության անդամները չկարողացան զսպել ծիծաղը։


Ամենից շատ դիտված