copy image url
Արտաքին 1 օր առաջ - 18:13 21-07-2026

Վանա լիճը գրեթե մաքրվել է կեղտաջրերից

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանի նահանգի Էդրեմիթ շրջանում մեկնարկել է «Ընդհանուր բանականության պլատֆորմ ապագայի համար. Վանա լճի ավազանի կայուն ապագան» խորագրով աշխատաժողովը, որի նպատակն է լճի ավազանի պահպանությունն ու ապագայի ռազմավարական պլանավորումը:

Միջոցառմանը, որն անցկացվում է Վանի և Բիթլիսի նահանգապետարանների, Վանի «Yüzüncü Yıl» և Բիթլիսի «Eren» համալսարանների, ինչպես նաև «Sıfır Atık» (Զրոյական թափոն) հիմնադրամի համագործակցությամբ, մասնակցում են պետական կառույցների, բուհերի և հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ:

Շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության փոխնախարար Բուրաք Դեմիրալփն ընդգծել է, որ Վանա լիճը Թուրքիայի կարևորագույն էկոհամակարգերից մեկն է: Նա ներկայացրել է այդ պահի դրությամբ իրականացված աշխատանքների արդյունքները:

Ըստ այդմ՝ Վանի ավազանում կեղտաջրերի մաքրման ցուցանիշը 38.4%-ից հասել է 98.9%-ի, իսկ ամբողջ ավազանում՝ 99.8%-ի: 2020-ի սեպտեմբերից ի վեր Վանում մաքրվել է 2.1 մլն խմ, իսկ Բիթլիսում՝ 43.000 խմ տիղմ: Որպես բնապահպանական աջակցություն նախարարությունը Վանին հատկացրել է 480 մլն, իսկ Բիթլիսին՝ ավելի քան 568 մլն լիրա (ազգային արժույթ):

Աշխատաժողովի ավարտին նախատեսվում է հրապարակել նաև եզրափակիչ հռչակագիր, որով կձևավորվի «Վանա լճի ավազանի 2050-ի տեսլականը»: Դեմիրալփը նշել է, որ նպատակները, որոնք կսահմանվեն կլիմայի վերաբերյալ «COP31» գագաթնաժողովի շրջանակում (որն այս տարի Թուրքիան հյուրընկալելու է Անթալիայում – խմբ.), կարտացոլվեն նաև «Վանա լճի ավազանի գործողությունների ծրագրում»:

Միջոցառման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել նաև զբոսաշրջության, ջրային ռեսուրսների կառավարման, կլիմայի փոփոխության և կայուն զարգացման թեմաների շուրջ:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին