«Չինաստանն աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությունն է, մինչդեռ Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես իմ հայրենի Տեխաս նահանգի չափ է։ Ռուսաստանն ստիպված է ընտրել, թե որ ոլորտներում մրցակցի, սակայն Չինաստանը մեզ հետ մրցում է բոլոր ճակատներով»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը։
«Եթե Չինաստանը մեր նկատմամբ տեխնոլոգիական առավելություն ստանա, դա լուրջ խնդիր կդառնա։ Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ այժմ Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի տարածքի 20%-ը։ «Երբ 18 ամիս առաջ ես ստանձնեցի ԿՀՎ տնօրենի պաշտոնը, Ռուսաստանը զբաղեցնում էր Ուկրաինայի տարածքի 19%-ը։ Նրանց առաջխաղացման տեմպերը կանգ են առել, քանի որ Ուկրաինան կատարելապես տիրապետում է անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ պատերազմ վարելու և ասիմետրիկ մարտավարությանը։
Ուկրաինայում ռազմի դաշտ հասած ռուս նորակոչիկի կյանքի միջին տևողությունն այժմ գնահատվում է 20-30 րոպե։ Պատճառն այն է, որ արհեստական բանականությամբ աշխատող ԱԹՍ-ները վերածվել են մասնագիտացված, էժանագին մահաբեր մեքենաների»,- ընդգծել է Ռեթքլիֆը։