copy image url
Սպորտ 1 ամիս առաջ - 20:01 17-07-2026

Աննախադեպ սցենար. ինչու է քննարկվում ԱԱ-2026-ի եզրափակչի տեղափոխման հարցը

2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը, որտեղ կմրցեն Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները, կարող է տեղափոխվել կամ հետաձգվել Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով, թեև նման սցենարի հավանականությունը խիստ ցածր է գնահատվում:

Այս մասին հայտնում է արգենտինական Olé պարբերականը:
Վճռորոշ հանդիպումը նախատեսված է հուլիսի 19-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում։ Խաղի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 23:00-ին:

Աղբյուրի համաձայն՝ մրցաշարի եզրափակչի տեղափոխման հավանականությունը փոքր է, սակայն նման տարբերակը լիովին չի բացառվում:

Եթե օդի աղտոտվածության մակարդակը վտանգ ներկայացնի մասնակիցների առողջությանը, ՖԻՖԱ-ն ունի հատուկ արձանագրություններ, որոնք թույլ են տալիս գնահատել իրավիճակն ու անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել մրցաշարի անցկացման ձևաչափում:

Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ եզրափակիչ հանդիպման ժամանակացույցի որևէ պաշտոնական ճշգրտման կամ փոփոխության մասին հայտարարություն չի եղել:

Հատկանշական է, որ օրեր առաջ հյուսիսամերիկյան MLS-ի կանոնավոր առաջնության «Չիկագո Ֆայր» – «Վանկուվեր Ուայթքեփս» հանդիպումը օդի ցածր որակի պատճառով հետաձգվել էր և կկայանա միայն հոկտեմբերի 6-ին:

Armsport

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ