copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 20:47 15-07-2026

Իրանը ներկայումս չի ծրագրում բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. Բաղայի

Իրանը ներկայումս չի ծրագրում բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ և կենտրոնացած է պաշտպանության վրա, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Բաղային նաև ընդգծել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը «փոխադարձ պարտավորությունների փաթեթ է»։

Նրա խոսքով՝ «եթե մյուս կողմը խախտի պայմանավորվածությունները», ապա Թեհրանը նույնպես «կդադարեցնի իր պարտավորությունների կատարումը» և «ապագայում ևս կառաջնորդվի նույն սկզբունքով»։

Ամենից շատ դիտված