ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Երբ խոսքը վերաբերում է էներգետիկ ոլորտին, ամերիկացիներն իրականում կարող են առաջիկա տարիներին ազդեցություն ունենալ»,- ասել է Վուչիչը Financial Times-ին տված հարցազրույցում։
Հունիսին Վուչիչը հայտարարել էր, որ Սերբիան պատրաստվում է մի քանի միլիոն դոլարանոց պայմանագիր կնքել ԱՄՆ-ի հետ՝ տարածաշրջանի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը կառուցելու համար։