copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:52 10-01-2025

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ

Միացյալ Նահանգները ուրբաթ օրը նոր լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ։
Պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Գազպրոմ Նեֆտ»-ի և «Սուրգուտնեֆտեգազ»-ի դեմ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Դրանք վերաբերում են նաև 183 նավերին, որոնք, ըստ ԱՄՆ կառավարության, Մոսկվայի «ստվերային նավատորմի» մաս են կազմում և օգտագործվում են ռուսական նավթի փոխադրման նկատմամբ գործող պատժամիջոցները շրջանցելու համար: Փոխանցում է Azatutyun-ը։

Բացի այդ, ԱՄՆ սև ցուցակում են հայտնվել նաև ռուսական էներգետիկ ոլորտի մի շարք ղեկավարներ, այդ թվում՝«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը և խորհրդի անդամները։

Պատժամիջոցների տակ են նաև հեղուկ գազի կոնկրետ նախագծեր և ենթակառուցվածքներ, ինչպես նաև ենթակապալառուներ, ծառայություններ մատուցողներ, առևտրականներ և ապահովագրական ընկերություններ, ասվում է ֆինասների դեպարտամենտի հայտարարության մեջ:

Նոր միջոցներով ԱՄՆ կառավարությունը հույս ունի էլ ավելի թուլացնել ռուսական արժույթը, խթանել գնաճը և ստիպել Ռուսաստանի կենտրոնական բանկին ավելի բարձրացնել իր ռեկորդային բարձր տոկոսադրույքները:

«Մեր պատժամիջոցները նման են Ռուսաստանի ռազմական մեքենայի շարժիչի մեջ ավազ լցնելուն», - ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
10:08 Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է․Ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է