Հայկական շոուբիզնեսի ամենասիրված, զույգերից մեկի՝ Գոռ Եփրեմյանի և Էլեն Հարությունյանի ընտանիքում այսօր տոն է: Գեղեցկուհի Էլենը նշում է ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ սիրված երգիչն իր կնոջը շնորհավորել է յուրահատուկ, հումորային և չափազանց անկեղծ գրառմամբ, որն իսկական իրարանցում է առաջացրել համանցանցում:
Գոռն ու Էլենն արդեն մի քանի տարի է, ինչ հանրության սիրելիներն են: Ինչպես ամուսնությունից առաջ, այնպես էլ դրանից հետո զույգը չափազանց ակտիվ աշխատանքային գործունեություն է ծավալում, թողարկում նոր նախագծեր և միաժամանակ հետևորդներին պարբերաբար ուրախացնում համատեղ ջերմ հրապարակումներով:
Այս անգամ, սակայն, զույգը որոշել է փոքրիկ դադար վերցնել աշխատանքային բուռն առօրյայից: Նրանք մեկնել են արտերկիր՝ համատեղ հանգստի, որտեղ էլ հենց նշում են Էլենի տարեդարձը:
Օրվա առթիվ Գոռ Եփրեմյանը կնոջ հետ համատեղ գեղեցիկ լուսանկար է հրապարակել և կից կատարել գրառում, որն իր արտասովոր ու ստեղծագործական բնույթով միանգամից գրավել է երկրպագուների ուշադրությունը.
«Ծնունդդ շնորհավոր, կյանքիս 50/50 փայատեր»,- կատակել է երգիչը՝ Էլենին անվանելով իր կյանքի լիիրավ ու հավասարազոր ընկերն ու կեսը:
Զույգի երկրպագուներն ու շոուբիզնեսյան ընկերները հեղեղել են հրապարակման մեկնաբանությունների բաժինը՝ Էլենին մաղթելով կանացի երջանկություն, իսկ սիրված զույգին՝ անսպառ ու հարատև սեր: