Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 15-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Քոչարյան փողոցում:
Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:
Մասնավորապես` Քոչարյան 14 հասցեից մինչև Քոչարյան - Գյուրջյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի: