Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:19 08-06-2023

Աներոջը սպանած Գոռ Տեր-Եսայանն ահաբեկում ու սպառնում է նախկին կնոջը և նրա հարազատներին

Աներոջը սպանած Երևանում 6-րդ գլխավոր վարչության նախկին աշխատակից, գործարար Գոռ Տեր- Եսայանի նախկին կինը՝ Լիանա Մարգարյանը հայտարարություն է տարածել իր և որդիների որոնվելու և անհետանալու հետ կապված։

Լիանա Մարգարյանը հայտնել է, որ ինքն ու որդիները անհետ կորած չեն, իրենց ոչ ոք չի առևանգել, սակայն ինքը ստիպված է առայժմ չբացահայտել իրենց գտնվելու վայրը, քանի որ պատճառներ ունի՝ վախենալու իր և երեխաների անվտանգության համար։

Նա պատմել է, որ նախկին ամուսինը, թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, իր և 2 երեխաների ներկայությամբ կրակահերթ է արձակել AK 74 տեսակի «Կալաշնիկով» ինքնաձիգից և իր աչքի առաջ սպանել է իր հորը՝ Արթուր Մարգարյանին։

«Գոռ Տեր-Եսայանը, կալանքի տակ գտնվելու փոխարեն, Նուբարաշենի հոգեբուժարանում 2 տարի գտնվելուց հետո հայտնվել է ազատության մեջ»։

Նա նշել է, որ 2 փորձաքննությունները ցույց են տվել Տեր-Եսայանի անմեղսունակությունը սպանություն կատարելիս, սակայն երրորդ փորձաքննությամբ ոչ միայն հաստատվում է, որ Գոռ Տեր-Եսայանը մեղսունակ է եղել սպանություն կատարելիս, այլև բերում են հիմնավոր կասկածներ առաջին 2 փորձաքննությունների եզրակությունների վերաբերյալ։

Մարգարյանը հայտնել է նաև, որ նախկին ամուսինը ահաբեկել է և սպառնացել իր հարազատներին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել