Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 7 ժամ առաջ - 14:29 13-07-2026

Խոշոր անտառային հրդեհ՝ Փարիզի մերձակայքում

Ֆրանսիայում շոգի երրորդ ալիքի ֆոնին խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Փարիզից մոտ 60 կմ հարավ-արևելք գտնվող Ֆոնտենբլո անտառում:

Իշխանությունների տվյալներով՝ կիրակի երեկոյան կրակն այրել է մոտ 300 հեկտար ու շարունակել է տարածվել։

Հրդեհի դեմ պայքարելու համար գործի են դրվել հարյուրավոր հրշեջներ, երկու ջրատար ինքնաթիռ, ուղղաթիռներ և մեկ դիտորդական ինքնաթիռ: Հրդեհը խաթարել է A6 մայրուղու երթևեկությունը, առաջացրել է Փարիզի Լիոնի կայարանից մեկնող գնացքների ուշացում՝ արձակուրդի սեզոնին:

Ամենից շատ դիտված