Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 21:53 17-04-2024

Հեղափոխությունը «Եռաբլուր» է տվել, մահեր է տվել, ինձ նման մայրերին ասֆալտին փռել է տվել. հարցում

Թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը հետադարձ հայացքով ոչ միանշանակ գնահատականի է արժանանում հանրության կողմից։ Այս ընթացքում Արցախը զավթվել է ռուս-թուրք-ադրբեջանական դաշնակիցների կողմից, հայ ժողովուրդը տվել է մի քանի հազար զոհ ու վիրավոր, արցախցիները բռնի տեղահանվել են, Սահմանադրությունը չի փոխվել, ժողովրդավարության հետընթաց է արձանագրվել։ Մյուս կողմից՝ ՀՀ-ն դիվերսիֆիկացման փորձեր է անում, սերտացնում է հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ և այլն։

Oragir.News-ը երևանցիների շրջանում հարցում է իրականացրել հետևյալ հարցով․ «Ի՞նչ տվեց թավշյա հեղափոխությունը Հայաստանին»։

Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանել։ Մի քաղաքացի նշեց, որ հեղափոխությունը ազատ ընտրություններ անցկացնելու հնարավորություն է տվել։ Մի քանի քաղաքացի բացասաբար արտահայտվեց հեղափոխության, նրա հետևանքների մասին։ Մեկ ուրիշը նշեց, որ հիմա ավելորդ է խոսել այդ մասին։ Իսկ մի սևազգեստ կին նշեց․ «Հեղափոխությունը Եռաբլուր է տվել, մահեր է տվել, ինձ նման մայրերին ասֆալտին փռել է տվել։ Ո՞ր մեկն ասեմ»։

Հիշեցնենք՝ ուղիղ 6 տարի առաջ այս օրը՝ 2018 թվականի ապրիլի 17-ին, Սերժ Սարգսյանը Ազգային Ժողովում ընտրվեց վարչապետ, որի դեմ պայքարի նպատակով էլ Նիկոլ Փաշինյանի և այլ ընդիմադիր մի շարք գործիչների կողմից սկսվեց Թավշյա հեղափոխությունը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում