copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 21:52 10-07-2026

Նիդեռլանդներում խորհրդային գերեզմանատան վանդալիզմը որևէ արդարացում չունի. ՌԴ դեսպանատուն

Նիդեռլանդների «Խորհրդային փառքի դաշտ» հուշահամալիրում կատարված վանդալիզմը ոչ մի արդարացում չունի։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Հաագայում ՌԴ դեսպանատանը:

«Վանդալիզմի նման դրսևորումները ոչ մի արդարացում չեն կարող ունենալ։ Ցավով արձանագրում ենք, որ հարձակման օբյեկտ է դարձել նացիզմի զոհ դարձած մեր հերոսների թաղման վայրը», - ասել են դիվանագիտական ներկայացուցչությունում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նիդեռլանդական Լեսդենի մերձակայքում գտնվող «Խորհրդային փառքի դաշտ» հուշահամալիրում վանդալները պղծել են խորհրդային զինվորների մոտ 150 տապանաքար: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Նիդեռլանդների պաշտպանության նախարարը Լեսդենի մերձակայքում խորհրդային հուշահամալիրի պղծումը միանգամայն անընդունելի է անվանել:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը