Որքան գիտենք, 2024 թվականին իրականանում է օտարազգի Մարինա Ալբերտի Ռուդսի «երազանքը», և նա 45 մլն դրամով բնակարան է ձեռք բերում 3֊րդ մասի շենքերից մեկում։
Գուցե այլազգի Մարինան որոշել է Երևանում հիմնել Հեղափոխության առաջնորդի տուն–թանգարանը, և տարիներ անց փող աշխատել դրանով։ Ժամանակը ցույց կտա։
Բայց փաստն այն է, որ այս գործարքի արդյունքում Նիկոլ Փաշինյանը փաստացի դառնում է տուն չունեցող մարդ, թեև բոլորս գիտենք, որ Հայաստանն է իր տունը։ Նույն թվականին՝ 2024–ին, Փաշինյան֊Հակոբյան զույգը ստանում է 44 միլիոն դրամի վարկ։
Հարցը հետևյալն է․ ի՞նչ է գրավադրել տուն չունեցող Նիկոլ Փաշինյանը կամ Աննա Հակոբյանը (նայած ում անունով է վարկը, և լրատվամիջոցը չունի հասանելիություն բանկի փաստաթղթերին), քանզի բոլորին է հայտնի, որ առանց գրավի 44 միլիոն դրամ վարկ ստանալն անհնարին է։