Ներքին Տեսանյութ Ուղիղ խոսք 1 տարի առաջ - 20:12 23-05-2025

«Ինեկոբանկ»-ի քարտիցս տարել են 1,8 մլն դրամ, հետո իմ անունով ձևակերպել 6 մլն դրամի վարկ

Oragir.News-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք զեղծարարության հերթական զոհերից Տիգրան Գալստյանին։

Տիգրան Գալստյանը զեղծարարության զոհ է դարձել 2025 թվականի փետրվարի 5-ին «Ինեկոբանկ»-ի պատճառով։ Վերջինիս բանկային քարտից զեղծարարները հափշտակել են մեկ միլիոն ութ հարյուր հազար դրամ, իսկ ավելի ուշ իր անունով ձևակերպվել է վեց միլիոն դրամի չափով վարկ։

«Եթե ես այդ գումարը չեմ տեսել, ինչո՞ւ պետք է վճարեմ»,- նկատում է մեր զրուցակիցը։

Դիմելով «Ինեկոբանիկ»-ին, Տիգրանն ասաց․ «Չեմ պատրաստվում մարել իր անունով ձևակերպված վարկը»։

Նշենք, որ ինչպես մեր զրուցակցի, այնպես էլ տասնյակ քաղաքացիների անուններով ձևակերպվել են հսկայական չափի՝ մինչև 12 մլն դրամի և 53 հազար դոլարի վարկեր։

Վերջիններս պարբերաբար ակցիաներ են անում ԿԲ-ի դիմաց, ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով։

Հավելենք, որ տուժած քաղաքացիները մոտ ժամանակներս պատրաստվում են դիմել նաև Ազգային ժողով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում