copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 18:23 08-07-2026

Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 11։50-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Մայիս Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 33-ամյա Մովսես Մ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մովսես Մ․-ն և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված