copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 22:07 03-04-2026

Թբիլիսյան խճուղում բախվել են «Volkswagen»-ն ու «Toyota»-ն․ կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 20/8 հասցեի մոտ՝ «Դոմուս» խանութի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Արման Մ․-ի վարած «Toyota» մակնիշի և 68-ամյա Սերգեյ Դ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: