Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 20:32 07-07-2026

Ապացուցվեց, որ «Շանգրի Լա»-ն փակելը քաղաքական որոշում էր

Երկրում անձնական-պետական հարաբերությունները այն աստիճան են միախառնվել, որ հաճախ պարզ չէ, թե տվյալ իրավական ակտը պաշտոնատար անձի անձնական նախասիրությա՞ն, թե՞ օրենքից բխող պահանջի արդյունք։

Այդպիսի մի որոշում էր «Շանգրի Լա» խաղատան փակումը․ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի «ֆեյսբուքյան էջի ուժով» «Օնիրա քլաբ» ՍՊԸ լիցենզիան ուժը կորցրած ճանաչվեց։

Այս հարցը գուցե չվիճարկվեր, եթե չլինեին տվյալ ոլորտը վերահսկող վարչություններ, բաժիններ, որոնք առկա են և՛ ՊԵԿ֊ում, և՛ Ֆինանսների նախարարության կազմում։

Այն ժամանակ ենթադրելի էր, որ վերջիններս չունեն ոչ մի առարկություն այս կազինոյի գործունեության վերաբերյալ, իսկ ահա Պապոյանն ունի, ինչը նշանակում էր, որ առկա էր բացառապես քաղաքական որոշում։

Այսօր արդեն, երբ երկու ամսով կալանավորվեց Գագիկ Ծառուկյանը, ապացուցվեց, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի որոշումն ուներ զուտ քաղաքական պատճառներ։