Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ալ Ահլի» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է ռուսական «Կրասնոդարից» Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխության մասին։
Կողմերը կնքել են 4 տարվա պայմանագիր։
Այս տրանսֆերը ակումբի ռազմավարության մի մասն է՝ նպատակ ունենալով ուժեղացնել թիմը նոր մրցաշրջանի ներքին և մայրցամաքային մրցաշարերից առաջ։
Ակումբին միանալուց հետո հայ ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով:
«Շատ հպարտ եմ «Ալ Ահլիին» միանալու համար: Անհամբերությամբ սպասում եմ, որպեսզի ներդնեմ առավելագույնը, օգնեմ թիմին տիտղոսներ նվաճել և ուրախացնել երկրպագուներին»,- Սպերցյանի խոսքն է մեջբերում Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը։
Armsport