Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 ժամ առաջ - 20:53 06-07-2026

Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Նորվեգիայի հավաքականից կրած 1։2 հաշվով պարտությունից հետո հայտարարել է ազգային թիմից հեռանալու մասին։

«Ես փորձեցի նորից ու նորից։ Այժմ ամեն բան վերջացած է»,- ասել է բրազիլական «Սանթոսի» 34-ամյա ֆուտբոլիստը, հաղորդում է The Independent-ը։

Նորվեգացիների դեմ խաղում Նեյմարը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին ու կրճատել հաշիվն ավելացված ժամանակում։ Նա լեգենդար Պելեից հետո երկրորդ բրազիլացի ֆուտբոլիստն է, որը գոլ է խփում 4 Մունդիալներում։ Նեյմարը 2010 թվականին է նորամուտը նշել Բրազիլիայի հավաքականում, որի պատմության լավագույն ռմբարկուն է։ Ազգային հավաքականում հարձակվողն անցկացրել է 130 հանդիպում ու խփել 80 գոլ։