copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 13:43 06-07-2026

Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով

Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Պետք չէ անակնկալի գալ, երբ ընտրություններին զուգահեռ ու ընտրություններից հետո ռեժիմն անցնում է ռեպրեսիաների նոր փուլի։

Ռեժիմին ու նրա արտաքին գործընկերներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է կառավարվող քաղաքական դաշտ՝ առանց Արարատի խորհրդի, առանց Արցախի հիշատակման, առանց Ցեղասպանության ճանաչման, կարճ ասած՝ առանց Անկախության հռչակագրի բովանդակության։

Իսկ ընդդիմության հավաքած 500 հազարից ավել ձայները դրան խանգարում են։

Ռեժիմը հտակ գնում է իր եւ իր արտաքին գործընկերների նախանշած գծով՝ «Հայաստանն առանց պատմական կաղապարների»։

Ի՞նչ է անում, կամ ի՞նչ ենք անում մենք՝ ընդդիմությունը։

Փողոցային օրինական պայքարի գործիքից չենք օգտվում, կուտակված էներգիան ուղղում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը սպասելուն ու հետո զարմանում, որ հերթով բոլորի հետեւից գնում են։

Թե բա՝ միջազգային սկանդալ է, որ Օլիմպավանը խուզարկում են։

Այ ձեր ցավը տանեմ՝ միջազգաին կենտրոնների «կոշիկին» չէ, թե ՀՀ-ում քանի հոգու կկալանավորեն։

Օրը ցերեկով ԲՀԿ-ի ստացած 4 տոկոսը ԿԸՀ-ն չեղարկեց, ո՞ր միջազգային կառուցը ծպտուն հանեց։

Նրանց պետք է առանց «պատմական կաղապարների» Հայաստան։

Ես դատապարտել ու դատապարտում եմ ռեժիմի բոլոր ապօրինությունները։

Բայց միայն դատապարտելով հարց չի լուծվում։

Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց տվեց, որ սին էին այն սպասելիքները, թե ռեժիմն ընտրություններով ու առանց փողոցային ճնշման կգնա։

Բոլոր մտահոգ քաղաքացիներին, ովքեր կասեն՝ բա ինչու՞ դուք չեք նախաձեռնում՝ պատասխանեմ, որ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով մենք չենք ու չենք էլ եղել էս վերջին շրջանում

ընդդիմության առաջին ջութակը, ու ռեալ ենք գնահատում մեր հնարավորությունները։
Ավելին. ասել եմ եւ էլի կասեմ՝ որեւէ ուժ միայնակ չի կարող իշխանափոխություն իրականացնել։

Իսկ ՀՀԿ-ն թե ընտրություններից առաջ, թե ընտրարշավի ընթացքում եւ թե ընտրություններից հետո ասել է, որ պատրաստ է իր համեստ հնարավորություններով լինել նախաձեռնվող ընդդիմադիր հակաիշխանական պայքարի մեջ առանց որեւէ ամբիցիայի»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր