copy image url
Արտաքին 2 շաբաթ առաջ - 14:37 05-07-2026

ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ

Ռուսաստանը և Իրանը եղել են և հավետ կմնան գործընկերներ ու դաշնակիցներ, դրանում կասկածի ոչ մի նշույլ չկա։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ, գեներալ Հոսեյն Մարուֆին։

«Ռուսաստանը դաշնակից երկիր է և կանգնած է Իրանի կողքին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս այցելել է Իրան, և մեր նախագահ Մասուդ Փեզեշքիանն ու մյուս պաշտոնյաները կանոնավոր կերպով մեկնում են Ռուսաստան։ Մենք հարևաններ ենք, և բարիդրացիությունը եղել է մեր հարաբերությունների բնորոշ գիծը ողջ պատմության ընթացքում՝ մինչև այսօր։

Ռուս հրաշալի ժողովուրդը նույնպես ցավով ընդունեց մեր առաջնորդի՝ Ալի Խամենեիի մահը։ Ռուսաստանը եղել է մեր գործընկերը, և այն հավետ կմնա այդպիսին։ Դրանում կասկածի ոչ մի նշույլ չկա»,- ասել է գեներալը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ, որն անցկացվում է Թեհրանում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում