copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:07 02-06-2022

Ջրբաժան, ճամփաբաժան, վճռական օր... չե՞ք հոգնել, հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, նման անպտուղ հայտարարություններից․ Արսեն Թորոսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձել է ընդդիմության գործողություններին ու հայտարարություններին։ Ըստ իշխանական պատգամավորի՝ այդ հայտարարություններն անպտուղ են․

«Ջրբաժան, ճամփաբաժան, վճռական օր, վճռական փուլ, բեկումնային իրավիճակ, երկիշխանություն, իշխանությունը խուճապի մեջ է, իշխանությունը փլվում է և այլն, և այլն...

Չե՞ք հոգնել, հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, նման անպտուղ հայտարարություններից և ձեր իսկ համակիրներին կամ հետևորդներին մոլորեցնելուց:
Չե՞ք հասկացել, ի վերջո, որ 2018 ու 2021 թվականների ԱԺ ընտրություններից հետո ձևավորված իշխանությունը, անկախ քաղաքական ուժի անվանումից, այլևս նախկին իշխանությունների պես չի կարող լինել իր բնույթով, իր նկատմամբ վերաբերմունքով, իր նկատմամբ հնչող քննադատության արդյունավետությամբ: Այդ ընտրություններն արտահայտել են ընտրողների իրական կամքը, որքան էլ դա ձեր «սրտով» չլինի:
Չե՞ք հասկացել, արդյոք, որ փակուղու մեջ եք, որպես քաղաքական ուժ, որ նման մեթոդներով ո'չ ձեր ընթացիկ ռեյտինգն եք ավելացնելու, ո'չ էլ մյուս ընտրություններին ձեր պոտենցիալ քվեն:
Չե՞ք հասկանում, ի վերջո, դուք հարգելի գործընկերներ, որ ձեր` ներքին «թշնամիներ» որոշելու, այդ թշնամիներին տարատեսակ անուններ կպցնելու և դրանց դեմ տրամաբանությանը հակառակ գործիքներով (դրոշներ, երգեր և այլն) պայքարելու գործելաոճը տապալվել է:
Չե՞ք հասկացել արդյոք, որ ձեր ամբողջովին կեղծ, արդեն հնացած, կոնտրպրոդուկտիվ, տասնյակ տարիներ շատերին մոլորեցնող օրակարգի դեմքը այլևս պատռված է:
Ե՞րբ եք ի վերջո այս ամենը հասկանալու...

Հ.Գ. ցանկացած իշխանություն և քաղաքական ուժ ունենում է սխալներ և թերացումներ: Առողջ քաղաքական ուժերը խոսում են դրանց մասին և պարբերաբար կանգնում ընտրողների դատի առջև արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ, եթե դրանք արդար են անցնում (դրանք արդեն 4 տարի է արդար են անցնում): Անառողջ կամ հակաժողովրդավար ուժերը չեն ընդունում իրենց սխալները, չեն խոսում դրանց մասին ընտրողների հետ, մերժում են իշխանության ձևավորման դեմոկրատական գործիքները և ուզում են տիրանալ իշխանությանը հենց այնպես, առանց ընտրությունների, ինչն իհարկե չի ստացվելու: Չի ստացվելու, ոչ թե, քանի որ մենք կառչած ենք իշխանությունից, այլ քանի որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը պետք է լինի բացարձակ արժեք և ոչ-ոք չպետք է սասանի այդ արժեքը»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը