Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 15:35 02-07-2026

Բոլոր ձերբակալվածներն ունեն քաղբանտարկյալի կարգավիճակ. Հայկ Մամիջանյան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Չեն լինում ժողովրդավարական երկրներ, որոնցում 50-ից ավելի քաղբանտարկյալներ կան։ Ընդ որում, այս թիվը դեռ մինչև ընտրարշավի մեկնարկն էր։ Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր հանդիպում ունեցավ և գովաբանում էր մի՝ իր կարծիքով ժողովրդավարություն, որտեղ մինչև ընտրարշավը կար 50-ից ավելի քաղբանտարկյալ»,- քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Տիկին ֆոն դեր Լայենն այլ տարբերակ չունի, քան ընդունելը, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ՝ այն պարզ պատճառով, որ ինքը ներկայացնում է ԵԺԿ-ն։ Իսկ ԵԺԿ-ն ընդունել է բանաձև, որում հստակ նշվում է, որ Արմեն Աշոտյանը և մյուսներն ունեն քաղբանտարկյալի կարգավիճակ ու պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- ասաց Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։