Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 7 ժամ առաջ - 08:24 02-07-2026

Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Արարատի մարզի Արալեզ գյուղում այրվել է Արարատի նախկին մարզպետ, ՔՊ-ական Ռազմիկ Թեւոնյանի առանձնատունը։

Մեզ պատմեցին, որ հրդեհի պատճառը եղել է օդորակիչը, այն ճիշտ միացված չի եղել հոսանքին, որից էլ հրդեհ է բռնկվել։ Թեւոնյանների ազգակից, Արալեզի նախկին ղեկավար Մարտիկ Թեւոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ընտանիքի անդամները քնած են եղել, օդորակիչի լարից հրդեհ է բռնկվել, սեւացել են տան պատերը, այրվել են վարագույրն ու բազմոցը։ Նա նշեց, որ տան պատերը կանգուն են, միայն գույքային վնաս է եղել։